Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիրառական տնտեսագիտության ինստիտուտի համատնօրեն, պրոֆեսոր Սթիվ Հանքը հաշվառել է 109 երկրի «դժբախտությունների» ինդեքսը: Այդ մասին հայտնում է Cato-ն:
«Աշխարհի դժբախտության ինդեքսը» վերնագրված հոդվածում Հանքը ներկայացրել 109 երկրների ցանկը, որում դրանք դասակարգված են` ըստ «դժբախտության ինդեքսի»`սպառողական գների, գործազրկության ու տոկոսադրույքների ցուցանիշների` դրանց բարելավման կարգով: Նաեւ նշվում է, թե կոնկրետ որն է տվյալ երկրի «դժբախտության ինդեքսը»:
Ստորև ներկայացնում ենք ցանկի առաջին տասնյակը`
1. Սիրիա` սպառողական գներ
2. Վենեսուլեա` սպառողական գներ
3. Սուդան` սպառողական գներ
4. Իրան` գործազրկություն
5. Սան Տոմե և Պրինսիպի Հանրապետություն` տոկոսադրույքներ
6. Ճամայկա` տոկոսադրույքներ
7. Սերբիա` տոկոսադրույքներ
8. Հարավային Աֆրիկա` գործազրկություն
9. Բրազիլիա` տոկոսադրույքներ
10. Հայաստան` գործազրկություն
Հանքի ներկայացրած երկրների ցուցակում մեր հարևան երկրներից Վրաստանը զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը՝ գործազրկությամբ, իսկ Թուրքիան և Ադրբեջանը՝ տոկոսադրույքներով՝ 27-րդ և 38-րդ հորիզոնականները:
Վերջին՝ 109-րդ հորիզոնականում է Շվեյցարիան՝ գործազրկությամբ: