կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 09:10
Աշխարհ

Իտալիան առաջին տեղում է՝ կորոնավիրուսից մահացության ցուցանիշով

Իտալիան առաջին տեղում է՝ կորոնավիրուսից մահացության ցուցանիշով

Իտալիան կորոնավիրուսից մահացության ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցրել. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ մարտի 8-ի դրությամբ՝ վարակվածերի թիվը հասել է 7300-ի։ Այստեղ վիրուսից մահանում է յուրաքանչյուր 20-րդը. հայտնում է Yerkir.am-ը:

Նշվում է՝ Իտալիայում 1 օրում գրանցվել է մահվան 133 դեպք։ 

Ընդհանուր առմամբ Իտալիայում մահացել է 366 մարդ, որը կազմում է հիվանդների ընդհանուր թվի 4․96%-ը։

Միևնույն ժամանակ Իրանում վարակից մահացության ցուցանիշը կազմում է 2․96%, իսկ Չինաստանում՝ 3․83%։

Կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված ծանր վիճակում հայտնված երկրներից ամենաքիչը մահանում են Հարավային Կորեայում՝ 0,68%։

Այս պահի դրությամբ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին: