|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում է ՏՄՊՊՀ 2016 գործունեության ծրագիրը: Հիմնական զեկուցող` ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նախ մեջբերեց համաշխարհային մրցունակության կազմակերպության զեկույցը Հայաստանի մասին. հակամենաշնորհային մրցունակության ցուցանիշով Հայաստանը առաջընթաց է գրանցել 17 կետով: Մրցունակության վրա գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունների ազդեցության մասով կա առաջընթաց 14 կետով:
Շարունակելով ներկայացնել զեկույցը` Շաբոյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ն մեծ ծավալի աշխատանք է կատարել գերիշխող դիրքի չարաշահման, հակամրցակցային համաձայնությունների բացահայտման ուղղությամբ:
«Ուշադրության են արժանի հատկապես երկաթուղային տրանսպորտի ոլորտում կատարված ուսումնասիրությունները: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մենաշնորհ ունի երկաթուղային տրանսպորտի ոլորում: Պարզվել է, որ ընկերությունը բարձրացրել է բեռնափոխադրումների գները, որը կարող է համարվել գերիշխող դիրքի չարաշահում: Այս պահի դրությամբ ընկերությունը աշխատում է մեծ վնասներով և պատճառաբանում, թե այդ վնասները փոխհատուցելու համար է բարձրացրել սակագները»,- ասաց Շաբոյանը:
ՏՄՊՊՀ-ն գերիշխող դիրքի չարաշահման փորձեր է արձանագրել ծխախոտի իրացման ոլորտում: Հակամրցակցային համաձայնություններ են բացահայտվել կրթության բնագավառում: Անբարեխիղճ մրցակցության փորձեր են արձանագրվել, երբ որոշ կազմակերպություններ գովազդի ու SMS-ներ տարածելու միջոցով մոլորեցրել են սպառողներին իրենց զեղչային քաղաքականության վերաբերյալ, այնինչ` այդ զեղչերը չեն համապատասխանել իրականությանը: Բոլոր հայտնաբերված խախտումների մասով այդ ընկերությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել: