|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արցախում մայիսի 28-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, կորոնավիրուսային հիվանդությունից ընդհանուր առմամբ բուժվել է 25 պացիենտ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38 դեպք։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 11 պացիենտ։ Ընդհանուր առմամբ թեստավորվել է 824 մարդ, կա 67 մեկուսացված անձ։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով։