Մայիսի 27-ին՝ ժամը 18։00-ին տեղի կունենա առցանց տոնակատարություն` Հայաստանի Հանրապետության 102-ամյակի առիթով։
Մասնավորապես, հայրենի և սփյուռքահայ արվեստագետների մասնակցությամբ տեղի կունենա համերգային ծրագիր. կմասնակցեն Ռազմիկ Ամյանը, Սևակ Ամրոյանը, Հարութ Փամբուկչյանը, Վարդան Բադալյանը, Թաթա Սիմոնյանը, Ներսիկ և Արաբո Իսպիրյաններն և շատ այլ հայտնի ու սիրված դեմքեր։
Համերգային ծրագրին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել «Վանա ձայն» ռադիոկայանի, «Երկիր մեդիա» ՀԸ-ի , YerkirMedia.am կայքի միջոցով։