|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում ս․թ․ մայիսի 18-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Մեծավանի անտառպետության» թիվ 3-րդ պահաբաժնում հայտնաբերել են անհայտ անձանց կողմից ապօրինի հատված 58 ծառ (9 հաճարենի, 2 հացենի, 1 ուռենի, 46 սոճենի), իսկ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի ձախակողմյան անտառաշերտում՝ տանձենի տեսակի 38 ծառ. հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Եղեգնուտի անտառպետության» թիվ 4-րդ պահաբաժնում արձանագրվել է նույնպես անհայտ անձի կողմից ապօրինի հատված հաճարենի տեսակի 2 ծառի (1-ը՝ հողմատապալ) դեպք։
Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 4․401․750 ՀՀ դրամ՝ համապատասխանաբար 1․771․500, 2․505․000 և 125․250 ՀՀ դրամ։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի և Գուգարքի բաժիններ։