|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սեպտեմբերի 13-ին, ժամը 18.55-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսության» մասնաճյուղից ստացվել է անտառխախտման արձանագրություն, որ սեպտեմբերի 5-ին Դսեղի անտառպետության 1-ին պահաբաժնի թիվ 2 քառակուսու «Ջաղացի ձոր» պաշտպանական նշանակության տեղամասում հայտնաբերվել է ապօրինի հատված 34 սմ և 50 սմ տրամաչափերի 2 լորենի, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ծառերը բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է Քարինջ գյուղի 20-ամյա մի բնակիչ. պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 243.000 դրամ, իսկ համագյուղացին նրան օժանդակել է փայտանյութը տեղափոխելուն:
Սեպտեմբերի 24-ին 20-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Բենզասղոցը վերցվել է: