|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Մայիսի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 6 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 701. այս մասին տեղեկանում ենք վրաց կառավարության կողմից ստեղծված պաշտոնական՝ stopcov.ge կայքից։
Նշվում է՝ կորոնավիրուսից բուժվել է ևս 7 մարդ: Ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը 432 է: Մահվան ելքով դեպքերի թիվը 12 է:
Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 3890 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 357 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է Վրաստան։
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: