|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ուկրաինան Վրաստանին է արտահանձնել Ցեզար Թոխոսաշվիլիին, որը հայտնի է որպես Ալ Բարա Շիշանի և հայրենիքում մեղադրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ. ըստ yerkir.am-ի տեղեկացնում է EADaily-ն:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Թոխոսաշվիլին 2015 թվականին մեկնել է Սիրիա և մասնակցել կառավարական ուժերի դեմ մարտերին: Հետաքննությունը պարզել է, որ նա այնտեղ դարձել է ԻՊ-ի անդամ:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Թոխոսաշվիլիին ձերբակալել է Կիևում 2019-ի նոյեմբերի 12-ին` ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքով: Նրա դեմ Վրաստանում հարուցվել է քրեական գործ` երկրի ՔՕ 327-րդ հոդվածով` «Անդամակցություն և մասնակցություն ահաբեկչական կազմակերպությանը», որով նախատեսվում է մինչև 15 տարվա ազատազրկում: