|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մայիսի 17-ին` ժամը 07:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցում՝ «Նոր-Զովք» սուպերմակետի մոտակայքում, ծառի ճյուղը կոտրվել, կախվել է ճանապարհի մոտակայքում և խոչընդոտում է երթևեկությանը։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները Հանրապետության փողոցի թիվ 72/1 հասցեի մոտակայքում վնասված ծառի ճյուղը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք։