|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Չորրորդ զորամիավորման N զորամասի հրաձգային վաշտը մայիսի 13-ից 14-ն անցկացրել է ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զորավարժության նպատակը պաշտպանության կազմակերպման և հարձակողական մարտի ընթացքում զինծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործումն էր:
Անձնակազմը, մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում, ցուցաբերել է բարոյահոգեբանական ու ֆիզիկական բարձր պատրաստություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները: