|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ապրիլի 8-12-ը ԼՂՀ զինված ուժերի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, անցկացվեց մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական ցուցադրական զորավարժություն, որի ավարտական փուլին հետևում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և բարձրաստիճան զինվորականներ: Հանրապետության զորահավաքային ռեսուրսի համալրմամբ անցկացված զորավարժությանը ներգրավված էին տարբեր զորատեսակների ուժեր և միջոցներ:
Ինչպես զորամասի «բարձր» աստիճանի մարտական պատրաստականության բերման փուլում, այնպես էլ 150 կմ-ոց զորաշարժի, պաշտպանական բնագծերի գրավման, պաշտպանությունից հակահարձակման անցնելու ընթացքում իրականացված գործողություններում անձնակազմը դրսևորեց մարտավարամասնագիտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն և իր առջև դրված ուսումնամարտական խնդիրները կատարեց հավուր պատշաճի:
Բանակի տարվա պատրաստության պլանով նախատեսված համաբանակային նշանակության միջոցառումն ավարտվեց պարգևատրման արարողությամբ: