Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը անդրադարձավ սուր շնչառական հիվանդությունների հետ կապված ստեղծված իրավիճակին: Նա լրագրողներին հայտնեց, որ բժիշկներին դիմելը շատացել է վերջին օրերին, և շեշտեց, որ բոլոր բուժհաստատություններում սուր շնչառական հիվանդություններով դիմելու պարագայում օգնությունը անվճար է:
«Անցյալ տարի այս ժամանակահատվածում նույն իրավիճակն է եղել, այնպես որ` անհանգստանալու կարիք չկա: Այսօր հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների, թոքաբորբերի, H1N1-ի համաճարակ չկա: Կա սուր շնչառական հիվանդությունների սեզոնային հիվանդությունների աճ: H1N1-ի դեպքեր կան, որոնք արձանագրվել են, կան նաև սովորական թոքաբորբներ: Բայց հիվանդանոցները պատրաստ են հիվանդներին ընդունել: Կա նախարարի հրամանը, որ ամենաթեթև սուր շնչառական հիվանդության դեպքում ընդունվեն հիվանդանոց, հետազոտվեն ու դուրս գրվեն: Ամբուլատոր պոլիկլինիկաները ապահովված են անվճար «Տամիֆլյու» դեղով, սա կանխարգելիչ նշանակություն չունի, սա բուժական պրոցեսի համար է, այս դեղը նշանակվում է համապատասխան ցուցումներով լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններից հետո»,- ասաց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է թվային ցուցանիշներին, ապա նշվեց, որ գրանցվել է սուր շնչառական հիվանդությունների 885 դեպք` թեթևից մինչև ծանր դեպք, H1N1-ի հաստատված դեպքերը 170 են, բայց ոչ բոլորն են, որ ծանր դեպք են համարվում, 101-ը հղի կանայք են, թույլ կամ միջին ծանրությամբ թոքաբորբ են տանում հղիներից 37-ը, վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 77 հիվանդ, որոնցից 11-ը արհեստական շնչառության սարքին են միացված, 11-ից 4-ի մոտ հաստատվել է H1N1: 885 հիվանդից 673-ը սուր շնչառական հիվանդություններ են, 150-ը` թոքաբորբ:
Բանախոսները հորդորում են բնակչությանը` վաղօրոք դիմել բժիշկներին: «H1N1-ի համաճարակ չկա»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ 2015թ. վերջում գրանցվեց 3 մահվան դեպք, 2016-ի առաջին օրերին` ևս 3 դեպք, ընդհանուր` 6 մահացության դեպք`բոլորն էլ H1N1 վիրուսով:
ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը նշեց, որ իրավիճակը ոչ թե միայն Հայաստանին է բնորոշ, այլ նաև հարևան երկրներին, եվրոպական մի շարք երկրների: Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների աճը նկատվեց նախատոնական օրերին, ջերմաստիճանի նվազումն ու միջանձնային ակտիվ շփումները նախատոնական օրերին նպաստեցին հիվանդությունների աճին: Սակայն նախարարությունը դիտարկում է համաճարակաբանական բոլոր դիտարկումները և լիարժեք վերահսկում իրավիճակը:
«2014-ին ունեինք H1N1 վիրուսով ավելի շատ դեպքեր, քան 2015-ին»,- ասաց Արտավազդ Վանյանը: Փոխնախարարն էլ հավելեց, որ 2009-ին, 2010-ին սուր շնչառական հիվանդացության ու մահացության դեպքերն ավելի շատ են եղել: