|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Թումանյանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Մայիսի 12-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության աշխատակիցները համատեղ շրջայցի ժամանակ, ստուգման նպատակով, Շնող համայնքի վարչական տարածքում կանգնեցրել են նույն գյուղի երկու բնակիչների «ՈՒԱԶ» մեքենաները։
Մեքենաներում հայտնաբերվել է 1-ական խմ փայտանյութ։ Վարորդները հայտնաբերվածի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Հայտնել են, որ փայտանյութը պատկանում է իրենց, նույն օրը Թեղուտի անտառից հատել են հաճարենի և բեզնասղոցով կտրատել են քամատապալ ծառեր։
Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: