|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Տավուշի մարզում հայտնաբերվել են ապօրինի ծառահատման դեպքեր, մասնավորապես՝ օգոստոսի 18-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Աճարկուտ գյուղի սկզբնամասում ստուգել են փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի երեք մեքենա: Վարորդները, որ Սևքար գյուղից էին, վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից։
«Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, իրավապահները րոպեների տարբերությամբ, նույն գյուղի վարչական տարածքում ստուգել և ոստիկանության Իջևանի բաժին են բերել Սևքար գյուղի 36-ամյա բնակչի վարած «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան՝ բեռնված շուրջ 8 խմ փայտանյութով:
Բեռնատարի վարորդը նույնպես վառելափայտի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Հանգամանքները պարզվու են:
Նշված դեպքով նշանակվել է մասնագիտական ստուգում, նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։