Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսային վարակի պատճառով աշխատանքային միգրացիայի վերաբերյալ ռուսաստանյան օրենսդրության մեջ փոփոխություններ չեն եղել. ըստ yerkir.am-ի` այսօր` մայիսի 13-ին Շանհայի համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի տեսակապով նիստից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր կողմից որևէ փոփոխություն աշխատանքային միգրացիայի կիրառման մոտեցման մեջ չկա: Ես չեմ լսել որևէ փոփոխության մասին ՇՀԿ մեր գործընկերների մոտեցումներում ու օրենսդրության մեջ»,- Լավրովի խոսքերն է մեջբերում EADaily-ն:
Ըստ նրա` ռուսաստանյան կառավարությունը չի խնդրել միգրանտներին` լքել երկիրը` կորոնավիրուսով պայմանավորված: Ավելին` մի շարք միջոցառումներ է իրականացրել բյուրոկրատական ընթացակարգերը մեղմելու համար, օրինակ` երկրարացրել է աշխատանքի և արտոնագրերի ստացման թույլտվությունը:
«Անձանց միակ խումբը, որը ցանկացել ենք հայրենիք ուղարկել, ՌԴ տարածքում իրենց կացության ռեժիմի կոպիտ խախտումներ անողներն են: Նրանց թիվն այնքան էլ մեծ չէ, և մենք հետզհետե նրանց տներով ենք ուղարկում` մեր հարևան երկրները»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: