Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
1996-ից ի վեր` միգրացիոն պատճառները նույնն են մնացել` աշխատատեղերի պակասն ու բարձր աշխատավարձով աշխատանքի բացակայությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ազգագրագետ Աղասի Թադևոսյանը:
Ըստ նրա` շատերը կրկնակի միգրացիայի են դիմում, քանի որ գալիս են Հայաստան և չեն կարողանում հարմարվել միջավայրին:
Խոսելով կրթական միգրացիայի մասին` Թադևոսյանը նշեց, որ մեր ուսանողները հիմնականում արևմտյան համալսարաններ են գնում, իսկ ՌԴ-ում սովորողները բախտի բերմամբ են ՌԴ-ում սովորում, քանի որ նրանց ընտանիքները վաղուց արդեն տեղում հաստատված են լինում:
«Դրսում սովորածները վերադառնում են Հայաստան` իրենց հետ բերելով ոչ միայն մասնագիտական կապիտալ, այլև փոփոխություններ` առօրյա կյանքում, դրսի մշակույթը: Նրանք Հայաստանում նկատում են, որ միջավայրը հետ է մնում իրենցից, ուստի` միկրոմիջավայրերի փոփոխություն է նկատվում. նրանք փորձում են առանձնանալ ծնողներից և ապրել ավելի ինքնուրույն»,-ասում է Թադևոսյանը:
Այս ամենը, ազգագրագետի կարծիքով, որակյալ մարդկային ուժ ունենալու վրա է ազդում, քանի որ արդյունքում Հայաստանը կորցնում է այն աշխատուժը, որը կարող էր ավելի արդյունավետ ազդել երկրում ընթացող գործընթացների վրա: