Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։
ԱԽ քարտուղարների առանձնազրույցից հետո երկու երկրների միգրացիոն ծառայությունների ղեկավարները զեկուցել են Ա. Բաղդասարյանին և Ն. Պատրուշևին իրենց միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Հանդիպման արդյունքներով ստորագրվել է փաստաթուղթ երկու երկրների միգրացիոն ծառայությունների միջև, որով կանոնակարգվելու են ՌԴ-ում գտնվող հայ միգրանտների կեցության և աշխատանքային գործունեության հետ կապված խնդիրները:
Մշակվել է նաև համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ: Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը աջակցության և խնդրի կարգավորման համար: Որոշում է կայացվել շարունակել ՌԴ և ՀՀ անվտանգության խորհուրդների աշխատակազմերի համակարգմամբ ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությունը` առկա և առաջացող խնդիրների կանոնակարգման ուղղությամբ: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Քննարկվել է Ն. Պատրուշևի 2013թ. հունիսին Հայաստան կատարած այցի արդյունքներով ստորագրված արձանագրության կետերի կատարման ընթացքը:
Կայացած քննարկման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել հայ-ռուսական համագործակցությանը ռազմատեխնիկական, խաղաղ նպատակներով տիեզերքի հետազոտման և օգտագործման, հայ-ռուսական հումանիտար և պետական ռեզերվների համատեղ կենտրոնների ստեղծման և մի շարք այլ ուղղություններին վերաբերող հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տնտեսության մի շարք ճյուղերում ռազմավարական ծրագրերի իրականացման վերաբերյալ: Հանդիպումից հետո տեղի ունեցավ երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որի ընթացքում ստորագրվել են.
- ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպման արդյունքներով արձանագրությունը,
- ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի միջև 2014-2015թթ. համագործակցության պլանը,
- ՀՀ և ՌԴ միջև միգրացիայի ոլորտում հետագա համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ հուշագիրը: