կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-14 11:38
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև հունիսի 13-ը

Կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը առաջարկեց ընդունել որոշում՝ մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թ-ի մայիսի 14-ի ժամը 17։00-ից 30 օրով երկարաձգելու մասին մինչև 2020 թ հունիսի 13-ը, ժամը 17։00 ներառյալ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Կառավարությունը հաստատեց որոշումը՝ առանց դեմ ձայնի։

Նախարարն արձանագրեց, որ ազատ տեղաշարժման սահմանափակումները կարող են նաև պայմանով կիրառվել, քանի որ մայիսի 14-ի դրությամբ արդեն կա արձանագրված 3 860 դեպք։

Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ստիպված են երկարացնել արտակարգ դրության ռեժիմը՝ առանց խիստ սահմանափակումների և ասաց դրա հիմքերը։

Փաշինյանի խոսքով՝ ամենօրյա 100-ը գերազանցող դեպքեր ունենք։

Ըստ նրա՝ սա տեղի է ունենում, քանի որ ՀՀ քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է այն ինֆորմացիան, որ կորոնավիրուս հիվանդությունը իրականում «բլեֆ» է, «սարքած գործ» է։ Վարչապետն  ասաց, որ սա ունի կոնկրետ պատճառ՝ մենք ունենք մի վիճակ, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների 75 տոկոսի մոտ հիվանդությունը անցնում է առանց սիմպտոմների և մարդիկ չեն հավատում, որ կորոնավիրուսով հիվանդացել են։

«Մարդուն շատ դժվար է համոզել, քանի դեռ այդ ընտանիքի որևէ տարիքով անդամ չի հիվանդացել և 49-ի դեպքում, ցավոք, մահացել»,-ասաց վարչապետը։

Կառավարության ռազմավարությունն է՝ գնալ ոչ թե սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ արտակարգ դրության պայմաններում մարդկաց համոզել, որ պահեն անվտանգության որոշակի կանոններ։

«Մարտին ունեինք հաշվարկ, որ եթե իտալական սցենարով զարգանար, մեկ ամսում 10 հազար մահ կունենայինք․ մենք հիմա էլ համոզված չենք՝ այդ սցենարով կընթանա՞, թե՞ չէ։ Սա նշանակում է՝ ինչքան էլ մեր ռազմավարությունը լինի սահմանափակումներ չկիրառել, չի բացառվում, որ վերադառնանք փակելու ռեժիմին։ Դա տեղի կունենա այն պարագայում, որ սիմպտոմով հիվանդներին բուժգնություն ցուցաբերելու մեր կարողությունները սպառենք։ Այսինքն, եթե պարզվի ավելի քան 1 500 հիվանդ ունենք, որ բուժման անհրաժեշություն ունի և մահճակալային ֆոնդը չբավարարի, ստիպված կվերադառնանք սահմանափակումների ռեժիմի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ թոքային օդափոխության 100 սարք ունենք, 70-ը գտնվում է գնման ընթացքում, ևս 100-ը թեթև օդափոխության սարքեր են և միայն 6 հիվանդ է այժմ օգտվում թոքային օդափոխության սարքից։

Փաշինյանը հիշեցրեց, որ մայիսի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանի հետ հայտարարել էին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն ռազմավարության ենք անցնում, այսինքն, յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է պաշտպանվի։

Ասաց, որ մենք պետք է շարունակենք ապակենտրոն պայքարի տրամաբանությունը՝ պատասխանատվությունը պատվիրակելով յուրաքանչյուր քաղաքացու վրա․ «Դա պատասխանատվության հարց չէ՝ դա մեր գաղափարախոսությունն է, մեր կառավարության ձևավորման սկզբից եղել է ենք այն մոտեցման, որ որևէ փոփոխություն չենք պատկերացնում առանց քաղաքացու մասնակցության»։

Փաշինյանը կոչ արեց պահպանել սոցիալական հեռավորություն կամ շփվել միայն դիմակների առկայությամբ։

«Այսօր Հայաստանում կա դիմակների արտադրություն, որը մեր կարիքները կարող է 100 տոկսով բավարարել  և մի բան էլ արտահանել։ Պարետատունը քննարկում է՝ արդյոք պետք է մտցնել փակ կամ բաց տարածքում դիմակ կրելու պարտադիր պայման»,-ասաց նա։

Նաև հորդորեց օգտվել հատուկ ջերմային մշակում անցած կամ համապատասխան նյութերով մշակված սպասքից։

Մանրամասն՝ տեսանյութում․