կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-09 14:21
Տարածաշրջան

Թուրքիայի վարչապետը հայտարարել է երկրում արտակարգ դրությունը ևս 3 ամսով երկարաձգելու մասին

Թուրքիայի վարչապետը հայտարարել է երկրում արտակարգ դրությունը ևս 3 ամսով երկարաձգելու մասին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հատարարել է, որ երկրում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու է ևս 3 ամսով. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` 2 անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամկետն ավարտվելու էր ապրիլի 19-ին:

Նշենք, որ Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձից 5 օր հետո հայտարարված եռամսյա արտակարգ դրության ժամկետը 2 անգամ երկարաձգվել էր` համապատասխանաբար, 2016-ի հոկտեմբերի 11-ին և այս տարվա հունվարի 3-ին: 

Այսպիսով` նոր երկարացումից հետո 2016-ի հուլիսի 20-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը ևս մեկ անգամ չերկարաձգվելու դեպքում կավարտվի 2017-ի հուլիսի 19-ին` տևելով ուղիղ մեկ տարի: