Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խորհրդարանին խնդրել է վերջին անգամ 2 շաբաթով՝ մինչև հունիսի 21-ը երկարաձգել արտակարգ դրությունը. այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը, նշելով՝ Սանչեսն ասել է, որ նշված ժամկետից հետո կառավարությունն այլևս չի սահմանափակի քաղաքացիների տեղաշարժը:
Իսպանիայի վարչապետը տեղական իշխանություններին հայտնել է՝ սա կլինի սահմանափակումների վերջին երկարաձգումը, քանի որ երկրում մեծապես նվազել են կորոնավիրուսով վարակման դեպքերը:
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ հունիսի 8-ից սկսած՝ մեղմացումների երրորդ փուլում, կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերահսկողությունը կփոխանցի տեղական իշխանություններին:
Հիշեցնենք՝ Իսպանիան կորոնավիրուսային համավարակից ամենաշատը տուժած եվրոպական երկրներից մեկն է. այստեղ վարակվել է ավելի քան 286 հազար մարդ: Արտակարգ դրությունն այս երկրում գործում է մարտի 14-ից: