Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լիբիայի Ազգային բանակի պաշտոնական խոսնակ, գեներալ-մայոր Ահմադ Միսմարին մեկնաբանել է Լիբիայի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները, 5 երկրների՝ Կիպրոսի, ԱՄԷ-ի, Ֆրանսիայի, Եգիպտոսի և Հունաստանի համատեղ և Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունները։
Նշենք, որ 5-յակը դատապարտել էր Թուրքիայի գործողությունները Լիբիայում և Միջերկրականում
«Դա շատ կարևոր հայտարարություն է, քանզի համարվում է ԼԱԲ-ի լեգիտիմության ճանաչում, աջակցություն ԼԱԲ-ի կողմից իրականացվող խնդիրների խաղաղության և կայության վերականգնման ուղղությամբ և ընգծում է ԼԱԲ-ի որոշից դերակատարությունը ահաբեկիչների և ծայրահեղականների դեմ պայքարում։ Իսկ ահա Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, որը վերաբերում է Բարձրագույն հրամանատարությանը, հակամարտության սրացմանը, ցույց է տալիս նոր զինատեսակի օգտագործումն ու Լիբիայում Թուրքիայի շահերը՝ հարց առաջացնելով, թե ինչ են այստեղ անում թուրքական ինքնաթիռներն, թուրքական ռազմական մեքենաներն ու հարյուրավոր թուրքերը, զինվորները, սպաները, հետախուզության աշխատակիցները և ևս 17 հազար սիրիացիներ», - նշում է Միսմարին։
Ըստ լիբիացի գեներալի՝ Էրդողանի երազանքները, որոնք աղերսներ չունեն թուրք ազգի կամ թուրքական ընդդիմության հետ, կթաղվեն Լիբիայում, իսկ Տրիպոլիում թուրքական դեսպանության վրա հարձակումների մասին լուրերը կեղծ է համարել։