կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-07 12:35
Աշխարհ

Թուրքիան համաձայնել է վարձկաններին և զորքերը դուրս բերել Լիբիայից. լիբիացի գեներալ

Թուրքիան համաձայնել է վարձկաններին և զորքերը դուրս բերել Լիբիայից. լիբիացի գեներալ

Լիբիայի ազգային բանակի բարոյականության պահպանման բաժնի ղեկավար, գեներալ-մայոր Խալիդ ալ Մահջուբը հայտնել է, որ Թուրքիան համաձայնել է վարձկաններին և զորակազմը դուրս բերել հյուսիսաֆրիկյան պետությունից։

Նրա խոսքով՝ Անկարան հաստատել է իր շահագրգռվածությունը պետության կայունության հարցում և պատրաստ է հետ կանչել իր զինվորներին։

«Թուրքիայում «5+5» համատեղ ռազմական կոմիտեի երկօրյա հանդիպումները հանգեցրին նրան, որ հանրապետությունը համաձայնեց տարհանել վարձկաններին և դադարեցնել իր ներկայությունը Լիբիայում՝ մյուս օտարերկրյա զինյալների դուրսբերման պատճառով»,- ասվում է ալ Մահջուբայի հայտարարության մեջ:

Գեներալ-մայորը պարզաբանել է, որ հանդիպումը հանգեցրել է շատ դրական և հուսադրող արդյունքների՝ վարձկանների և օտարերկրյա զորքերի դուրսբերման գործողությունների համապարփակ ծրագրի ներկա փուլին համահունչ։

Մահջուբը հավելել է, որ Թուրքիայի այդ որոշումը դրական քայլ է հյուսիսաֆրիկյան պետության անվտանգության ապահովման ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ երկար ժամանակ Անկարան հրաժարվում էր ճանաչել իրեն որպես օտար ուժ։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նոյեմբերի կեսերին հայտարարել էր, որ իր երկիրը ներառված չէ նրանց ցուցակում, ովքեր պարտավոր են դուրս բերել վարձկաններին և զորքերը։ Սակայն Լիբիայի հարցով Երկրորդ կոնֆերանսի ամփոփիչ արձանագրության մեջ հստակ նշված են կետեր, որոնց համաձայն՝ օտարերկրյա բոլոր զինվորականները պետք է լքեն երկիրը մինչև դեկտեմբերի 24-ին նախատեսված ընտրությունների մեկնարկը։