կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 23:31
Քաղաքական

Առևանգվել է Արթուր Ալեքսանյանը. ֆեյսբուքյան օգտատեր

Առևանգվել է Արթուր Ալեքսանյանը. ֆեյսբուքյան օգտատեր

Ֆեյսբուքյան օգտատեր Հմայակ Մկրտչյանը գրում է.

«Րոպեներ առաջ մի խումբ #զինված անձանց կողմից առևանգվել է մեր ընկեր Артур Алексанян -ը, ամենայն հավանականությամբ այսօր հեծանիվով վրայերթի ենթարկված սուբյեկտ, ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի հիման վրա։

Նախազգուշացնում եմ, մեր ընկերոջ կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքում, կզգաք թե ոչ համաչափ ուժ կիրառելը ինչա նշանակում»։

Ինչպես Yerkir.am-ին հայտնեցին Արթուր Ալեքսանյանի ընկերները՝ զինված անձինք առանց ներկայանալու առևանգել և տարել են Արթուրին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցով ընկերները ճշտել են, որ Արթուրին առևանգողները եղել են իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, ովքեր Արթուր Ալեքսանյանին բերման են ենթարկել և տարել Ոստիկանության Արաբկիրի բաժին: