|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ազգականի նկատմամբ քրեական գործ հարուցելու փաստին:
ԱԱԾ պետը նախ նշեց, որ այդ գործով իրականացվում է նախաքննություն, ուստի չի կարող շատ մանրամասներ հայտնել:
«Հոդվածը կեղծ փաստաթղթերի օգտագործումն է, գործը Քննչական կոմիտե է փոխանցվել»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Ինչ վերաբերում է ֆեյք օգտատերերի դեմ պայքարին, նա նշեց, որ այսօր ձերբակալվել է մեկ անձ, որը ֆեյսբուքում ակնհայտ ապատեղեկատվություն էր տարածում, դա «դուխով Հայաստան բաց հասարակություն» էջն է: Հարուցվել է քրեական գործ՝ ռասսայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով, մնացած մանրամասները ԱԱԾ մամուլի կենտրոնը կտրամադրի: