|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Մոտ երկու շաբաթ առաջ գործարկված Google+ սոցիալական ցանցի օգտատերերի թիվն արդեն հասնում է 10 միլիոնի: Իսկ օրական այս ցանցում փոխանակվում է մեկ միլիարդից ավելի հաղորդագրություն: Այս մասին հայտարարել են Google-ի հիմնադիրները: Նրանք շեշտել են նաեւ, որ ցանցը դեռեւս փորձնական փուլում է եւ դրան կարելի է միանալ միայն հրավերի միջոցով:
Նշենք, որ այսօր հրապարկվել է նաեւ Google-ի եռամսյակային հաշվետվությունը, որին անհամբերությամբ սպասում էին այս ոլորտով հետաքրքրվող ներդրողներն ու վերլուծաբանները: Համաձայն դրա` այս տարվա առաջին եռամսյակում Google-ի մաքուր շահույթը կազմել է 4.304 մլրդ դոլար: Այն 13.4%-ով ավելի է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Հիշեցնենք, որ ընկերության շահույթի աճը վերլուծաբանները պայմանավորում են նաեւ նոր գործարկված ցանցով. դրա շնորհիվ ընկերության արժեքը շուկայում աճել է շուրջ 20 միլիարդ դոլարով: