կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 15:19
Առանց Կատեգորիա

Ո՞ր գործվածքներն են առավել արդյունավետ բժշկական դիմակներ կարելու համար

Ո՞ր գործվածքներն են առավել արդյունավետ բժշկական դիմակներ կարելու համար

Ո՞ր գործվածքներն են ամենաշատը հարմար տնային պայմաններում պաշտպանական դիմակներ պատրաստելու համար. հարցի պատասխանը փորձել են տալ ամերիկյան Հիվանդությունների վերահսկման եւ կանխման կենտրոնի մասնագետները.  հայտնում է Yerkir.am-ը։

Նշվում է՝ դիմակի համար ամենաշատը համապատասխանում է բամբակի և բնական մետաքսի կամ արհեստական շիֆոնի համադրությունը։ Կարելու այս տարբերակը հաստատում են Չիկագոյի համալսարանից մասնագետների հետազոտությունները։ Փորձագետներն անջատ-անջատ կամ համադրությամբ ուսումնասիրել են սովորական գործվածքների ունակությունները, թե արդյոք դրանք կարող են ֆիլտրել աերոզոլները, որոնք չափերով նման են այն կաթիլներին, որ շնչելիս բաց են թողնում վարակված մարդիկ։

Հոդվածում հստակեցվում է նաև, որ հետազոտողները ստեղծել են 10 նանոմետրից մինչև 6 միկրոմետր տրամագծով աերոզոլային մասնիկներ, որից հետո հանգստի վիճակում գտնվող մարդու շնչառությանը համապատասխանող օդային հոսքի արագությամբ փչել են աերոզոլը գործվածքի տարբեր նմուշների միջով։ Իսկ գիտնականները ֆիքսել են գործվածքի միջով անցնելուց առաջ և հետո օդում մասնիկների քանակն ու չափը։

Պարզ է դարձել, որ հաստ բամբակյա գործվածքի մի շերտը պոլիէֆիրային-սպանդեքսային շիֆոնի երկու շերտի համադրությամբ ֆիլտրել է աերոզոլի մասնիկների մեծ մասը (80-99%՝ մասնիկների չափից կախված)։ Այդպիսի գործվածքներից ինքնաշեն դիմակի արդյունավետությունը մոտ է N95 տեսակի դիմակին։

Շիֆոնի փոխարինումը բնական մետաքսով/ֆլանելով կամ պարզապես վատինե միջուկով բամբակից պատրաստված վերմակի օգտագործումը թույլ է տվել հասնել նման արդյունքների։

Ի վերջո, հաստ գործվածքները, ինչպիսին է բամբակը, կարող են հանդես գալ որպես մասնիկների համար մեխանիկական պատնեշ։ Բացի այդ՝ այն գործվածքները, որոնք ստատիկ լիցքավորում են պահպանում, ինչպիսին են շիֆոնի և բնական մետաքսի որոշ տեսակները, ավելի շատ որպես էլեկտրաստատիկ պատնեշ են իրենցից ներկայացնում։