|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունիսի 26-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած զորակոչիկների հերթական մրցույթի առաջին փուլը:
Մրցույթին մասնակցել են ծրագրավորողներ, կիբեռանվտանգության և ցանցային ադմինիստրացիայի ոլորտով հետաքրքրվող զորակոչիկներ: Անհատական զրույցների ու առաջադրանքների միջոցով մասնագիտական փորձառու հանձնաժողովն ընտրում է լավագույններին, ովքեր իրենց ժամկետային զինվորական ծառայությունը երկու տարի կհամադրեն մասնագիտական գործունեության հետ և հնարավորություն կստանան առավել արդյունավետ օգտագործել մասնագիտական կարողությունները՝ ներգրավվելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման գործընթացին։
Մրցույթի առաջին փուլի մեկնարկին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է ոլորտի մասնագետների հետ, հետաքրքրվել նրանց դիտարկումներով, մրցույթին մասնակցող զորակոչիկների կարողություններով և դրանք զինված ուժերում կիրառելու հնարավորություններով: