կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-30 14:13
Մշակույթ

Հայաստանը մշակութային սերտ կապեր կհաստատի Մադագասկարի հետ

Հայաստանը մշակութային սերտ կապեր կհաստատի Մադագասկարի հետ

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում ՀՀ կառավարության և Մադագասկարի կառավարության միջև մշակութային համագործակցության մասին համաձայնագրի կնքմանը համաձայնություն տալու մասին:

Ըստ այդ համաձայնագրի` կողմերը, ցանկանալով ամրապնդել բարեկամական կապերն ու փոխըմբռնումը ՀՀ և Մադագասկարի միջև, արտահայտելով մշակույթի ոլորտում փոխշահավետ, համագործակցությունը  խթանելու իրենց ցանկությունը, գիտակցելով, որ իրենց ընդհանուր անդամակցությունը Ֆրանկոֆոնիային լրացուցիչ  խթան է ակտիվ մշակութային հարաբերություններ զարգացնելու համար, համաձայնեցին հետևյալի մասին, որ, իրենց երկրների ներքին օրենսդրությանը համապատասխան, կզարգացնեն և կամրապնդեն մշակույթի ոլորտում համագործակցության և փոխանակումների բոլոր ձևերը: Կողմերը կդյուրացնեն մշակույթի ոլորտում ցուցահանդեսային փոխանակումները,  դերասանների, գրողների, բանաստեղծների, երաժիշտների և մշակույթի ոլորտի մասնագետների փոխանակումները,  գեղարվեստական միջոցառումների (պար, երաժշտություն, թատրոն, պլաստիկ արվեստ) փոխանակումները,  գրքերի, ամսագրերի և մշակութային բնույթի այլ հրատարակությունների տարածումը,  մշակույթի և արվեստի մասնագետների, միջազգային փորձագետների և ստեղ­ծա­գործողների միջև փորձի փոխանակումը,  մասնակցությունը մյուս կողմի կազմակերպած միջազգային կինոփառատոներին և այլ միջազգային մշակութային միջոցառումներին, ինչպիսիք են «Գրքի տոնա­վա­ճառը» կամ «Արվեստի փառատոները»,  կողմերից յուրաքանչյուրի երկրում կազմակերպվող ֆրանկոֆոն մշա­կութային միջոցառումներին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա տոնա­կա­տա­րու­թյունների համատեքստում:

Կողմերը կխրախուսեն համագործակցությունն ու տեղեկատվության փոխա­նակումները երկու երկրների թանգարանների, գրադարանների և արխիվների միջև,  մասնակցությունը մշակութային ժառանգության ոլորտում երկու երկրներում կազմակերպվող համաժողովներին, սեմինարներին, հան­դիպումներին, միջոցառումներին ու վերա­պատ­րաստ­ման դասընթացներին և ան­հրաժեշտ քայլեր կձեռնարկեն ժառանգության պահպանության մասնագետների միջև կապերը դյուրացնելու համար,  կնպաստեն երիտասարդական ոլորտի փոխանակումներին, մասնավորապես մշակութային կամ սպորտային միջոցառումների հրավիրելու և պետական ու հասարակական կազմակերպությունների միջև ուղիղ կապեր հաստատելու միջոցով:

Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում հինգ տարով: