Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է մի որոշում` համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Տոգոյի Հանրապետության Կառավարության միջև մշակութային համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Ըստ այդ համաձայնագրի` կողմերը կխրախուսեն մշակութային փոխանակումները երկու պետությունների միջև` այսպիսով աջակցելով և դյուրացնելով երկկողմ մշակութային համագործակցությունը տարբեր ոլորտներում`
ա) ցուցահանդեսային փոխանակումները,
բ) նկարիչների, գրողների, բանաստեղծների, երաժիշտների և մասնագետների փոխանակումը,
գ) մշակութային միջոցառումների փոխանակումը (պար, երաժշտություն, թատրոն, մնջախաղ և այլն),
դ) ֆիլմերի և վավերագրական ֆիլմերի փոխանակումները,
ե) գրքերի, ամսագրերի և այլ հրատարակությունների տարածումը,
զ) արվեստի և մշակույթի ոլորտի ստեղծագործողների, մասնագետների և արհեստավարժների միջև փորձի փոխանակումը,
է) մասնակցությունը մյուս երկրում կազմակերպվող միջազգային կինոփառատոներին և այլ մշակութային միջոցառումներին, ինչպիսիք են` Գրքի տոնավաճառը կամ մշակութային փառատոները
ը) մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի շարժմանը, որոնք անցկացվում են յուրաքանչյուր երկրում` մասնավորապես ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա տոնակատարությունների շրջանակներում:
Սույն համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով, գործողության ժամկետը ինքնաբերաբար կարող է երկարաձգվել: