Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է հրապարակել օրեր առաջ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող թուրքական և իտալական դեսպանատների մոտակայքում հարձակման համար. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Լիբիայում Հաֆթարի հետ կապ ունեցող անօրինական խմբավորումները վերջին ժամանակներում ուժեղացրեկ են հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Միայն մայիսի 9-ին արձակվել է 100 հրթիռ, ինչպես նաև ինտենսիվ հրետանային կրակ է բացվել Տրիպոլիի բնակեցված թաղամասերի ուղղությամբ», - նշվում է հայտարարության մեջ։
Ըստ թուրքական կողմի՝ հարձակումների նպատակը, որի ընթացքում մի քանի մարդ մահացել է, որոշներն էլ վիրավորվել, դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներն են եղել, դեսպանատները, օդանավակայանները և այլն։
Թուրքիան նաև սպառնացել է ռազմական պատասխան տալ դիվառաքելությունների վրա հարձակումների դեպքում. «Եթե հարձակումներն ուղղված լինեն մեր դիվառաքելությունների վրա, մենք Հաֆթարի ուժերին կհամարենք թիրախ», - նշում է նախարարությունը։
Նշենք, որ մայիսի 7-ին Լիբիայի ազգային բանակի ուժերը հրթիռակոծել էին Տրիպոլիի թաղամասերից մեկը, որտեղ գտնվում էին նաև Թուրքիայի և Իտալիայի դեսպանատները։ Թեև դեսպանատները չեն վնասվել, այնուամենայնիվ մահացել էին 3 մարդ, 4-ն էլ վիրավորվել էին։ Իտալիան նույնպես դատապարտել է Հաֆթարին՝ հարձակումների համար։