կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-28 14:55
Աշխարհ

Հալիֆե Հաֆթարը հայտարարել է Լիբիայում իշխանությունը բանակին անցնելու մասին

Հալիֆե Հաֆթարը հայտարարել է Լիբիայում իշխանությունը բանակին անցնելու մասին

Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Հալիֆե Հաֆթարը հայտարարել է երկրի ղեկավարումը ստանձնելու մասին։ Այս մասին Հաֆթարը հայտարարել է տեսաուղերձով. հայտնում է lenta.ru կայքը։

Հաֆթարը նաև հայտարարել է 2015 թ. ձեռք բերված Սխիրաթյան համաձայնության չեղարկման մասին, որի արդյունքում ստեղծվել էր Ֆայեզ Սարաջի ղեկավարած Ազգային համաձայնության կառավարությունը։

«Լիբիացիներ, դուք արձագանքել եք մեր կոչին՝ հայտարարելու քաղաքական համաձայնության դադարեցման մասին, որը կործանել է երկիրը, ինչպես նաև լիազորել նրան, ում դուք այս շրջանում համարում եք առավել արժանի կառավարելու», - նշել է Հաֆթարը։

Դեռևս փետրվարի 21-ին Հաֆթարը հայտարարել էր, որ պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Լիբիայից դուրս բերվեն Թուրքիայի կողմից ուղարկված սիրիացի վարձկանները։

Վարձկաններն ուղարկվել էին Հաֆթարի դեմ կռվելու համար, ով Տրիպոլիի համար մարտեր է մղում։ Հունվարին Մոսկվայում և Բեռլինում խորհրդաժողովներ էին տեղի ունեցել Լիբիայի հարցով։ Երրորդ կողմերի կողմից ձեռք բերվեց համաձայնություն՝ չմիջամտել հակամարտությանը և չզինել կողմերից որևէ մեկին։

Հիշեցնենք, որ 2011 թ. Լիբիան տասնամյակներ կառավարող Մուամմար Քադաֆին գահընկեց արվեց և սպանվեց՝ նրա իշխանության դեմ սկսված ապստամբության հետևանքով։ Սակայն Լիբիան դրանից հետո ավելի խորը ճգնաժամի առջև կանգնեց, սկսվեց քաղաքացիական պատերազմ, որը շարունակվում է մինչ օրս։