|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հուլիսի 22-ի առավոտյան Իդլիբի դեէսկալացման գոտու հարավում գտնվող Իբլին գյուղի գնդակոծության ժամանակ զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երեք երեխա. հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Սիրիայի ահաբեկիչ–ընդդիմադիր ուժերին կից քաղաքացիական պաշտպանության վարչությունը («Սպիտակ սաղավարտներ») հաղորդել է, որ իբր գնդակոծությունն իրականացվել է Բաշար ալ Ասադի զինված ուժերի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպաների հրամանատարության տակ գործող վարձկան ջոկատների կողմից վերահսկվող տարածքից:
Սիրիական ընդդիմությունը նաև նշել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները օդային հարվածներ են հասցրել Իդլիբի հարավում գտնվող Բարա, Իխսիմ և Միրայան գյուղերին:
Հիշեցնենք, որ սիրիական հակամարտության բռնկումից հետո Իդլիբի շրջանը դարձել է ահաբեկչական ուժերի՝ ԻՊ–ի, սիրիական ընդդիմության և Թուրքիայի ԶՈՒ ազդեցության գոտին՝ բռնազավթելով այդ հողերը։