| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 11.656 նոր դեպք՝ ընդհանուրը դառնալով 221.344. այս մասին են վկայում worldofmeter-ի տվյալները։
Նշենք՝ այս ցուցանիշով Ռուսաստանը շրջանցեց Մեծ Բրիտանիային՝ աշխարհում դառնալով 3-րդը։
Նոր դեպքերի մեծ մասը՝ 6 169-ը, արձանագրվել է Մոսկվայում, 1 079-ը՝ Սանկտ Պետերբուրգում: Նշվում է, որ նոր դեպքերից 5 417-ի մոտ ախտանշաններ չեն եղել:
Վերջին մեկ օրում ՌԴ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 94 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 009-ի: Ապաքինվածների ընդհանուր թիվը ավելի քան 39 հազար է: