|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մեծ Բրիտանիան հայտնվել է կորոնավիրուսի վարակակիրների թվով առաջատարների եռյակում՝ առաջ անցնելով Իտալիայից։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները. հայտնում է Yerkir.am-ը։
Այս պահի դրությմաբ երկիրն աշխարհում COVID-19-ով վարակվածների թվով զբաղեցնում է երրորդ, իսկ մահվան դեպքերի թվով՝ երկրորդ տեղը։
Մասնավորապես, մինչ այժմ Միացյալ Թագավորությունում գրանցվել է վարակման 219 183 դեպք․ մինչդեռ Իտալիայում՝ 219 070։ Համավարակի բռնկումից ի վեր Մեծ Բրիտանիայում մահացել է 31 855 մարդ։ Մահվան ելքերի թվով երկիրն առաջ է անցել Իտալիայից (30 560) և Իսպանիայից (26 621)։