կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-27 22:40
Հասարակություն

Հայաստանը՝ աշխարհի 10 հնագույն երկրների ցանկում ըստ The Culture Trip-ի

Հայաստանը՝ աշխարհի 10 հնագույն երկրների ցանկում ըստ The Culture Trip-ի

Հայտնի «The Culture Trip» կայքը ներառել է Հայաստանն աշխարհի 10 հնագույն երկրների ցանկում:

Հոդվածի հեղինակը նշում է, որ հայերը, հրեաների պես, հայտնի են իրենց մեծ սփյուռքով: Սակայն հայերը նաև իրենց երկիրն ունեն արդեն ավելի քան 2600 տարի, իսկ առաջին հիշատակումները նրանց մասին դասվում են մ.թ.ա VI դարին:

«Հայաստանի մայրաքաղաք Երևանը հիմնվել է մ.թ.ա 782 թվականին: Հայերն առաջինն են քրիստոնեություն ընդունել որպես պետական կրոն 301թ. և մինչ օրս երկրի բնակչության մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետնորդ է»,- ասվում է հոդվածում, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Նշվում է, որ հայերը և հրեաները ևս մեկ ընդհանրություն ունեն՝ երկու ժողովրդները ենթարկվել են ցեղասպանության:

Հայաստանից բացի, աշխարհի 10 հնագույն երկրների թվում են՝ Հունաստանը, Չինաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իրանը, Սան Մարինոն, Եթովպիան և Եգիպտոսը:

The Culture Trip կայքն ավելի քան 5 մլն բաժանորդ ունի և մոտ 1,5 մլն հետևորդ համացանցում: Կայքը ներկայացուցչություններ ունի Լոնդոնում, Նյու Յորքում, Թել Ավիվում: