Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անամոթներ, դուք երեխա, ընտանիք չունե՞ք՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ մուտքի մոտ այսպիսի վանկարկումներով դիմավորեցին իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության անդամները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ ԱԺ օրակարգ բերված՝ «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի։
Նրանք պնդում են, որ Կոնվենցիան վավերացնելու օրինագիծը ԱԺ օրակարգ է բերեվել ՀՀԿ-ի կողմից և առնվազն անհասկաանալի է՝ ինչո՞ւ է ՀՀԿ-ի դեմ պայքարով իշխանության եկած ուժը վավերացնում նրանց օրինագիծը․ «Դուք ՀՀԿ-ի շարունակությունն ե՞ք»։
Ակցիայի մասնակիցները շենք մտնող պատգամավորներին հայտնել են իրենց մտահոգությունները եւ կոնվենցիային կողմ արտահայտվող իշխանական պատգամավորներին ուղեկցել «ամոթ» վանկարկումով։
«Անամոթներ, դուք երեխա, ընտանիք չունե՞ք։ Այս մարդիկ ոչ թե եկել են ՀՀԿ-ին մերժելու, այլ քանի որ ՀՀԿ-ն չուներ լեգիտումություն եւ չէր կարողանում անցկացնել, հիմա իրենք լեգիտիմության ունենալու անվան տակ հակաժողովրդական կոնվենցիա են բերել, անցկացնում։ Արտակարգ դրության պայմաններում ժողովրդին նստեցրել են տունը, բերել են, անցկացնում են կոնվենցիան»,- նշել է նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը։
Իմքայլական պատգամավորի դիտարկմանը, որի իրենց մանդատ են տվել որոշումներ կայացնելու, բողոքի ակցիայի մասնակիցները հակադարձեցին․ «Միասեռականությունն օրինականացնելու մանդա՞տ են ձեզ տվել»
Նշենք, որ կոնվենցիան ընդունվեց 79 կողմ, 12 դեմ ձայներով։ ԲՀԿ-ն դեմ քվերակեց, իսկ «Լուսավոր Հայաստանը» բոյկոտել էր նիստը՝ մայիսի 8-ին Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև ծեծկռտուքի պատճառով։ ԲՀԿ-ն դեմ էր՝ նշելով, որ որոշ դրույթներ դեմ են մեր արժեքներին, մասնավորապես կոնվենցիայի մի հոդված, ըստ որի յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու, որ երեխաները տարրական եւ միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման եւ սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ։
Հիշեցնենք, որ Yerkir.am-ը վերլուծական բազմաթիվ հոդվածներով մանրամասնել է նշված կոնվենցիայում պարունակող վտանգները․
Երեխաներին գրկելու կամ կրկին Լանզարոտեի կոնվեցիայի տեղայնացման վտանգավորության մասին
Վավերացվելիք Լանզարոտեի «լուսավոր» կոնվենցիայի ենթատեքստն ու պաշտպանական թաղանթը
Գործակալնե՞րն են քարոզում Լանզարոտի կոնվենցիան, ինչո՞վ է զբաղված ԱԱԾ֊ն
Մանրամասն՝ տեսանյութում․