Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ազգային ժողովը վավերացրեց Լանզարոտեի` «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան
Փաստորեն հաշվի չառնելով հասարակության պահանջն Հայաստանի իրավական համակարգումէ ներդրվում է «սեռական կողմնորոշում» հասկացությունը, որը նշանակում է, որ պետությունը պետք է քաղաքականություն մշակի և իրականացնի երեխաների շրջանում պարզելու համար, թե երեխան ինչ «սեռական կողմնորոշում» ունի, որպեսզի այդ հիմքով խտրական վերաբերմունքի չարժանանա:
Հետաքրքիր է, որ կոնվենցիայի վավերացման և կիրառման հարցում լոբբինգ անող հասարակական կազմակերպությունները և անհատները մեծամասամբ հանդիսանում են ԼԳԲՏ անձանց քարոզով աչքի ընկած սուբյեկտները, որը կասկած է առաջացնում, որ կոնվենցիան կարող է ունենալ թաքնված նպատակ, որի շահառուները հանդիսանալու են 6-ից 10 տարեկան հայ երեխաները:
Հ.Գ. Էս ուր հասանք: Աստված էլ բեթարից ազատի կամ` սրանից վատ էլ է լինելու: Սպասենք նոր զարգացումների»: