Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում հոգևոր արժեքները քննարկման նյութ են դառնում նեղ մասնագիտական կտրվածքով և քիչ է խոսվում այն մասին, թե ինչ իրավական, սահմանադրական հիմքեր կան ամրագրված՝ կապված հոգևոր արժեքների հետ․ ըստ Yerkir.am-ի ասաց Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսսոր Գևորգ Դանիելյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովի ընթացքում, ով հանդես եկավ «Հոգևոր արժեքների արտացոլումը Սահմանադրությամբ և դրանց իրացումը գործնական կյանքում» զեկույցով:
«Այս տեսանկյունից պետք է ասել, որ յուրաքանչյուր պետություն իր հիմնական օրենքում բնականաբար ամրագրում է որոշակի հոգևոր արժեքներ և այդ հոգևոր արժեքների պահպանությունը և հոգածության ներքո պահելը դիտարկում է որպես առաջնահերթություն: Կարավարությունը կարող է անկաշկանդ մշակել իր քաղաքականությունը, նոր արժեքներ պաշտպանության տակ վերցնել, բայց այստեղ շատ կարևոր է նկատել մի բան. սահմանադրության շրջանակներում այս արժեքները համարվում են առաջնահերթ», - նշեց բանախոսը՝ ավելացնելով, որ 2015 թ. սահմանադրական փոփոխությունները մի փոքր ընդլայնեցին այդ արժեքների շրջանակը:
«Եթե 2005 թ. փոփոխություններում այս արժեքեները դիտարկվեցին որպես պետության գործառույթ՝ սուբյեկտիվ իրավունքների իրացման տեսանկյունից, ապա 2015-ին այս հոգևոր արժեքները դիտարկվում են որպես սահմանադրական կարգի հիմունքներ և ամրագրվեցին սահմանդրության առաջին գլխում, իսկ սահմանադրական կարգի հիմունքները մի շարք երկրներում փոփոխման ենթակա չեն», – ասաց Դանիելյանը:
Անդրադառնալով Սամանադրության 15-րդ հոդվածին՝ Դանիելյանը փաստեց. այնտեղ ամրագրված է, որ առնվազն 5 արժեքներ գտնվում են պետության հոգածության ներքո.
«Առաջինը խոսքը վերաբերում է մշակույթին, գիտությանը և կրթությանը, որոնց զարգացմանը պետք է խթանի պետությունը: Իսկ հաջորդ երկու արժեքները պետք է անմիջապես գտնվեն պետության հոգածության ներքո, ինչպիսիք են հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը: Այլ կերպ ասած՝ այս արժեքները պետք է պահվեն առաջնահերթ: Դուք կարող եք պետական քաղաքականության մեջ ձեր հայեցողության շրջանակներում վերանայումներ իրականանցնել, բայց այս արժեքներին հակասող որևէ այլ արժեք չի կարող առաջնահերթ լինել», – նշեց բանախոսը:
Խոսելով ընտանիքի՝ սահմանադրաիրավական արժեք լինելու մասին, Գևորգ Դանիելյանը կարծիք հայտնեց, որ այստեղ պետությունը պարտավոր է իր հատուկ հոգածության տակ պահել նախ երեխաների մանկության, մայրության շահերը և ընտանիքը դիտարկել որպես հասարակության հիմնական և բնական բջիջ. «Սահմանդրությամբ ելակետ է ընդունվել այն, որ ընտանիքը բնակչության ապահովման, վերարտադրման հիմքն է: Բուլղարիայի սահմանադրությամբ՝ ընտանիքի բնորոշումը և ընտանիք կազմելու իրավունքը ամրագրվել է ճիշտ այն ձևակերպումներով, որոնք առկա են մեզ մոտ: Ինչո՞ւ եմ առանձնացնում հենց Բուլղարիայի սահմանդրությունը, որովհետև Բուլղարիան առաջին երկիրն է, որը Ստամբուլյան կոնվենցիան ճանաչեց սահմանդրությանը հակասող: Այսինքն նույն իրավական նորմերի պարագայում այս երկրի դիրքորոշումը բոլորովին այլ էր»:
Ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու դերին Սահմանադրության մեջ, զեկուցողը նշեց. «Արդյո՞ք հոգևոր արժեքների պաշտպանությունը վերապահված է միայն պետությանը, թե կա այլ մարմին, որը ևս ունի սահմանադրական առաքելություն այս ոլորտում: Մեր սահմանադրության 18-րդ հոդվածն այդ առաքելությունը վերագրում է Հայ Առաքելական եկեղեցուն, որպես ազգային եկեղեցու: Ի դեպ ՀԱԵ-ն միակն է, որ կոչվում է ազգային. որպես կանոն այսպիսի կարգավիճակ ունեցող եկեղեցիները կոչվում են պետական: Շատ հաճախ տարընթերցումների տեղիք տվող այնպիսի լսումներ ենք լսում, երբ ասում են՝ «եթե եկեղեցին անջատված է պետությունից, հազիվ թե, որևէ եկեղեցու ապահովվի այնպիսի առաքելություն, որի մասին նշեցի»:
Գևորգ Դանիելյանը նաև անդրադարձավ Ստամբուլյան կոնվենցիայի դրույթներին, նշելով, որ այնտեղ չի փոխվելու ընտանիքի կոնցեպտը, բայց դա չի խոչընդոտելու, որ այսպես կոչված «զուգընկերներին» վերապահվի ընտանիքի անդամներին հավասար իրավունքներ՝ միայն բռնությունից պաշտպանվելու նկատառումներով:
«Սա շատ անմեղ տեսակետ է: Ասվում է, որ ավանդական ընտանեկան հարաբերությունները մնալու են, ուղղակի որոշ մարդկանց նկատմամբ խտրականությունից ելնելով վերապահվում են լրացուցիչ արտոնություններ, որպեսզի նրանք կարողանան առավել պաշտպանված լինեն: Մենք չենք կարող խտրական արգելք ունենալ այն մարդկանց նկատմամբ, ովքեր ցանկանում են ոչ ավանդական ընտանիք կազմել: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք արդեն խտրականություն ենք դրսևորում այս մարդկանց ընտանեկան կյանք մտնելով: Եթե մենք այդ անձանց տալիս ենք արտոնյալ իրավունքներ, ապա սա ի՞նչ է եթե ոչ արտոնություն, որովհետև այդ արտոնությունը Սահմանադրությամբ վերապահված է միայն մայրերին և երեխաներին: Ստացվում է, որ մենք փորձում ենք չափահաս մարդկանց համար արտոնյալ իրավունքներ վերապահել՝ ի վնաս երեխաների», - փաստում է Գ. Դանիելյանն ավելացնելով, որ, եթե այս հարցերին կարողանան պատասխանել, ապա ինքը ոչ մի խնդիր չի տեսնի:
«Եթե մենք արտոնյալ կարգավիճակ ենք տալիս անձանց՝ միայն այն բանի համար, որ նրանք զուգընկեր հանդիսանալով ստեղծում են միություններ և պետք է օգտվեն լրացուցիչ իրավունքներից, ապա սա մեղմ ասած վիճահարույց է», - եզրափակեց իր խոսքը բանախոսը:
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ Լիլիթ Գալստյանի ու Արծվիկ Մինասյանի պատասխանատվության ներքո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել է «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովը՝ բուհական և ակադեմիական շրջանակների, ստեղծագործական միությունների ներկայացուցիչների, առանձին մտավորականների և քաղաքագետների մասնակցությամբ:
Գևորգ Դանիելյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութով․