|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Շանհայի զվարճանքների այգի Disneyland-ը մայիսի 11-ից կվերսկսելի իր աշխատանքը. այս մասին տեղեկացրել է այգու ադմինիստրացիոն բաժինը Weibo-ի իր էջում՝ նշելով, որ այգին կորոնավիրուսի պատճառով փակվել էր հունվար ամսից. հայտնում է Yerkir.am-ը։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է՝ այգու աշխատանքը վերսկսվելու է ոչ ամբողջ ծավալով, տոմսերը վաճառվելու են սահմանափակ քանակով, որպեսզի այցելուների հերթեր ու կուտակումներ չլինեն, իսկ բոլոր այն հատվածներում, որտեղ կվերսկսվի աշխատանքը, արդեն ձեռնարկվել են անվտանգության բոլոր կանոնները:
Այցելուները սանիտարական ստուգում կանցնեն այգու մուտքի մոտ, իսկ այգու ներսում դիմակ կրելն ու սոցիալական հեռավորություն պահելը կարևորագույն պահանջ է: