|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Շանհայի մետրոյում երկու գնացքների բախման հետեւանքով վիրավորվել է 262 մարդ: Գնացքներից մեկը հետեւից բախվել է մյուսին, որը դեռ չէր հասցրել մեկնել կայարանից: Գնացքի արագությունը փոքր է եղել, եւ բարեբախտաբար հաջողվել է խուսափել զոհերից ու մեծ վնասից:
Վթարի պատճառը ազդանշանային համակարգի խափանումն է եղել, եւ մետրոյի աշխատակիցները փորձել են գնացքների շարժումը կարգավորել բջջային հեռախոսներով: Արդյունքում` գնացքների արագությունը զգալիորեն նվազել է, եւ չվացուցակները խախտվել են: Shanghai Daily-ն տեղեկացնում է, որ մետրոպոլիտենի 9 կայարաններում երթեւեկությունը դադարեցվել է: