կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-06 23:14
Աշխարհ

ԱՄՆ-ում սպանվել է պրոֆեսորը, որը Covid-19-ի հետազոտության մեջ «կարևոր բացահայտման շեմին էր»

ԱՄՆ-ում սպանվել է պրոֆեսորը, որը Covid-19-ի հետազոտության մեջ «կարևոր բացահայտման շեմին էր»

ԱՄՆ-ում սպանվել է պրոֆեսորը, որը Covid-19-ի հետազոտության մեջ «կարևոր բացահայտման շեմին էր»։ Ինչպես հաղորդում է CNN-ը, Փիթսբուրգի համալսրանի պրոֆեսոր Բինգ Լյուին գտել են իր տանը, սպանված՝ գլխին, վզին, իրանին և վերջույթներին հրազենային վնասվածքներով։

Գիտնականի տնից ոչ հեռու գտնվել է մարդասպանի մարմինը, որը սպանելով Լյուին, վերադարձել է ավտոմեքենայի մոտ, և, ինչպես հաղորդում է աղբյուրը, հղելով ոստիկաններին, ինքնասպան է եղել։ Ոստիկանությունը կարծում է, որ տղամարդիկ ճանաչել են միմյանց: Պատկան մարմինները առաջ են քաշում վարկած, որ դա եղել է ռասայական հողի վրա սպանություն։

Փիթսբուրգի համալսարանը հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, որ իրենք «խորապես վշտացած են Բինգ Լյուի՝ հետազոտողի և գործընկերոջ ողբերգական մահվամբ, որով բոլորն էին հիանում։ «Բինգը SARS-CoV-2 վարակի հիմքում ընկած բջջային մեխանիզմները հասկանալու համար շատ կարևոր բացահայտումների շեմին էր»,- ասվում է հաշվողական և համակարգային կենսաբանության համալսարանի նրա գործընկերների հայտարարության մեջ։