Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Օրերս ՀՀ ոստիկանության պետը ծառայությունից ազատել է ոստիկանության սպա Ալբերտ Ունուսյանին՝ նրա պնդմամբ, քաղաքական իշխանության ընդդիմախոսներից մեկի ծնունդը շնորհավորելու համար։
Քաղաքական խտրականության ակնհայտ դրսևորումները ՀՀ աշխատանքային իրավունքում, ցավոք, դարձել են սովորական երևույթ։
Ավագ լեյտենանտ Ունուսյանի դեպքն ունի նաև բարոյական բաղադրիչ. նրան աշխատանքից զրկել են այն ժամանակ, երբ նրա ընտանիքն օր-օրի սպասում է առաջնեկի ծննդյանը»։
Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն՝ Ալբերտ Ունոսյանը շնորհավորել է Նարեկ Մալյանի ծնունդը, որից հետո նրան հեռացրել են համակարգից: