|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
NBA նախկին աստղ և քառակի չեմպիոն Թոնի Պարկերը հաստատում է լուրերն այն մասին, որ ինքը կդառնա ֆրանսիական «Լիոն» ֆուտբոլային ակումբի նախագահ: Այս մասին գրում է The Undefeated-ը:
Պարկերը հավելել է, որ իր համար մեծ պատիվ է նման ակումբը ղեկավարելը:
«Լիոն»-ի ներկայիս նախագահ Ժան Միշել-Օլանը զբաղեցրած պաշտոնից կարող է հեռանալ 2023 թվականին:
Ակումբը ստեղծվել է 1899 թվականին: Այն բազմաթիվ անգամ մասնակցել է Չեմպիոնների լիգային, իսկ 2009-2010 մրցաշրջանում հասել է կիսաեզրափակիչ փուլ։
Թոնի Պարկերը NBA-ի քառակի չեմպիոն է, նա 6 անգամ մասնակցել է «Բոլոր աստղերի» խաղին, Ֆրանսիայի հավաքականի կազմում 2013 թվականին հաղթել է Եվրոպայի առաջնությունում: