Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Եվրոպական հանձնաժողովը, որն մայիսի 4-ին կազմակերպել էր «Գլոբալ պատասխան կորոնավիրուսին» խորագրով դոնորների առցանց ֆորում, կարողացել է 3 ժամում հավաքել 7.4 մլրդ եվրո կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջազգային դոնոր առցանց ֆորումն անցկացնելու նախաձեռնությամբ ապրիլի 15-ին հանդես էր եկել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Նա հայտարարել էր, որ առաջին փուլում պատվաստանյութի ստեղծման, դեղերի, դիագնոստիկ համակարգի համար անհրաժեշտ կլինի 7.5 մլրդ եվրո ֆինանսավորում: Եվրամիությունը իր հերթին խոստացել է 1 միլիարդ եվրո ներդրում, որից մոտ ապագայում կսկսվի գիտական հետազոտությունների ֆինանսավորումը:
Ֆինանսական միջոցներ նվիրաբերել են ինչպես տարբեր երկրներ, այնպես էլ բիզնես, ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ, գիտահետազոտական ընկերություններ:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։