|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իրաքի հյուսիսում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ բախումների հետևանքով մահացել է 2 թուրք զինվորական, 2-ն էլ վիրավորվել են. այս մասին նշվում է Թուրքիային ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Իրաքի հյուսիսում Հաֆթանին շրջանում անջատողական, ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից հանկարծակի գնդակոծության հետևանքով մահացել է երկու զինվոր, երկուսն էլ վիրավորում են ստացել։ Ահաբեկիչների նպատակները անմիջապես պատասխան են ստացել, իսկ ահաբեկիչները ոչնչացվել են», - հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն։
2015 թ. Թուրքիայի և քրդերի միջև սկսված բախումների հետևանքով Թուրքիան արդեն տվել է 1000-ից ավել մարտական կորուստ և 500 զոհ խաղաղ բնակչությունից։