|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն հայտարարել է՝ երկրում արտակարգ դրությունը վերացնելու մասին օրինագիծը պատրաստվելու է երկուշաբթի՝ մայիսի 4-ին. այս մասին տեղեկացնում է Sofia Globe-ը, հայտնում է Yerkir.am-ը։
Վարչապետի խոսքով՝ սահմանափակումների վերացումը Բուլղարիայում կսկսվի մայիսի 4-ից. այդպիսով երկուշաբթի օրվանից կթույլատրվեն բացօթյա մարզումները և լողավազանների այցերը:
Բացի այդ, վերականգնվում է վարորդական դպրոցների աշխատանքը՝ պայմանով, որ դասավանդողն ու ուսանողն անձնական պաշտպանիչ սարքավորումներ կօգտագործեն, ինչպես նաև մեքենաները կախտահանվեն: Բորիսովի խոսքով՝ անհրաժեշտ ստուգումներն իրականացնելուց հետո կաշխատեն նաև ռեստորանների բացօթյա սրահները:
Հիշեցնենք՝ ավելի վաղ երկրում նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ իրավիճակ է մտցվել: