|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ամուսինները, նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, մարդկանց շահագործման վիճակի մեջ դնելու, պահելու և շահագործելու միասնական դիտավորությամբ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարբեր տարածքներում մուրացկանությամբ զբաղվող երեք անձի, որոնցից մեկը հոգեկան խանգարման հետևանքով զրկված է իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցելու և դա ղեկավարելու հնարավորությունից, հայտնել են, որ նշված տարածքներն իրենցն են, իրենք են հսկում դրանք և մուրացկանությունը շարունակելու դեպքում՝ նշված անձինք պետք է իրենց օրեկան գումար տան:
Երբ նրանք հրաժարվել են կատարել ամուսինների պահանջը, վերջիններս, ծեծի ենթարկելով և այդպիսի սպառնալիքներով, հարկադրաբար ներգրավել են նրանց մուրացկանության մեջ և 2018թ. ամռանից մինչև 2019թ. մայիսի վերջերն ընկած ժամանակահատվածում ստացել մուրացկանությամբ հայթայթած գումարներից: