կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-29 22:41
Հասարակություն

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել. Hetq.am

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել. Hetq.am

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի վերջին հայտարարագրերում նրա եկամուտները ներկայացված չեն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հիմք ընդունելով մեր գրավոր հարցումը, խոստացել է ուսումնասիրել նրա հայտարարագրերը։ Այս մասին հայտնում է Hetq.am-ը։

Զարուհի Բաթոյանն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքի է անցել 2018 թվականին։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չորս հայտարարագիր է ներկայացրել։ Դրանցից միայն առաջինում՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում, կարելի է տվյալներ գտնել Բաթոյանի եկամուտների վերաբերյալ։ Ըստ այդ հայտարարագրի՝ Բաթոյանի եկամուտն այդ ժամանակ եղել է 887 000 դրամ աշխատավարձը։

Զարուհի Բաթոյանի ներկայացրած առաջին հայտարարագրում երեւում է 945 հազար դրամ ֆինանսական միջոց։ Դրանից երեք ամիս անց ներկայացրած տարեկան հայտարարագրում նախարարի միջոցները ավելացել են 3 միլիոն 460 հազար դրամով՝ դառնալով 4 միլիոն 404 հազար դրամ։

Թե ինչ աղբյուրներից են ավելացել Զարուհի Բաթոյանի ֆինանսական միջոցներն, անհայտ է, քանի որ նա չի հայտարարագրել եկամուտները։

Data.hetq.am-ը գրությամբ դիմել է նախարար Բաթոյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու չի հայտարարագրել եկամուտները։ Նախարարը եկամուտները չհայտարարագրելու հանգամանքը պայմանավորել է տեխնիկական պատճառով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: