կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-29 21:13
Քաղաքական

1.232.748.000 ՀՀ դրամ (2 մլն 580 հազ. դոլար) պարգևավճար՝ վարչապետի աշխատակազմին

1.232.748.000 ՀՀ դրամ (2 մլն 580 հազ. դոլար) պարգևավճար՝ վարչապետի աշխատակազմին

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած աշխատակազմի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի վարչապետության օրոք:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշված շրջանում (20 ամիս) ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը կազմել է 1.232.748.000 ՀՀ դրամ ( շուրջ $ 2.580.000 ):

Ամսական այն կազմում է շուրջ $ 129.000: Ելնելով մեր ուսումնասիրություններից և փաստելով, որ 2018 թ. պարգևավճարները անհամեմատ, շատ դեպքերում՝ տասնյակ անգամներ ավելի քիչ են եղել, քան՝ 2019 թ. բյուջեով (Փաշինյանի իշխանության օրոք հաստատված բյուջե) նախատեսված և վճարված պարգևավճարները, ապա կարող ենք ենթադրել, որ, սկսած 2019 թվականից, ՀՀ վարչապետի աշխատակազմի ամսական պարգևավճարների թիվը $ 129.000-ից շատ ավելին է:

Ի դեպ, փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակից Yerkir.am-ին տեղեկացրել են, որ փոխվարչապետի գրասենյակը ևս վարչապետի աշխատակազմի գրասենյակ է, հետևաբար, Տ. Ավինյանի գրասենյակին վճարված պարգևավճարները ևս ներառված են վարչապետի աշխատակազմի կողմից տրամադրած վերոնշյալ թվի մեջ:   

Վ. Սարգսյան